Մեր մասին

«Բիոմեդ» ախտորոշիչ լաբորատորիան իր հիմնման առաջին իսկ օրվանից (2009 թվականից) ապահովում է բարձր որակ և  գնային ճկուն համակարգ: Այստեղ առավել մատչելի են այն հետազոտությունները, որոնց պահանջարկը մեծ է:

Լաբորատորիան հագեցած է նորագույն, համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների սարքավորումներով (ROCHE, SYSMEX, STAGO, BIOSYSTEMS):

Որակի հսկողությունն իրականացվում է բազմաթիվ մակարդակներում՝ կիրառելով որակի վերահսկման թե՛ արտաքին, թե՛ ներքին մեխանիզմները: Լաբորատորիան համագործակցում է Բիոհետազոտությունների գերմանական ռեֆերենս ինստիտուտի հետ (Reference Institute for Bioanalytics), որը հետազոտությունների արտաքին, միջազգային հսկողություն իրականացնող կենտրոն է:

https://www.youtube.com/watch?time_continue=20&v=SOqYCFwtNeU