Ոևմատոիդ արթրիտ

Ի՞նչ է ռևմատոիդ արթրիտը և ինչպե՞ս կարելի է այն 
հայտնաբերել վաղ շրջանում:
Ռևմատոիդ արթրիտը տարածված քրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում են ծայրամասային հոդերը: ՌԱ-ի բնութագրիչ հատկություններից է հոդերի երկկողմանի սիմետրիկ ախտահարումը, ցավի պուլսիացիոն բնույթը, ուռածությունն ու մաշկի կարմրածությունը ախտահարման հարակից հատվածում: Կարևոր բնութագրերից է նաև հոդերի առավոտյան կարկամվածությունը, որը սովորաբար երկարատև բնույթ է կրում:
Ցիկլիկ ցիտրուլինացված պեպտիդի նկատմամբ հակամարմինը (Anti CCP) հանդիսանում է ռևմատոիդ արթրիտի վաղ մարկեր: Այն հնարավոր է հայտնաբերել արյան մեջ հիվանդության սիմպտոմների ի հայտ գալուց դեռ 1-1.5 տարի առաջ:
Ռևմատոիդ արթրիտի հայտնաբերման և բուժման ընթացքի մոնիթորինգի համար անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններն են
Anti CCP
C-ռեակտիվ սպիտակուց
Ռևմատոիդ գործոնի (RF) առկայություն 
- ASLO

 https://www.facebook.com/biomed.am