Վահանաձև գեղձ

Հակամարմիններ թիրեոգլոբուլինի և թիրեոպերօքսիդազայի նկատամբ(А-ТГ, А-ТПО):

Վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումների դեպքում հաճախ են նշանակվում այս անալիզները, իսկ ինչի՞ համար են դրանք և ի՞նչ են ցույց տալիս: 
Վահանաձև գեղձի բջիջներում սինթեզվում է թիրեոգլոբուլին սպիտակուցը, որից էլ հենց սինթեզվում են գեղձի հորմոնները (T3 և T4): Հորմոնների սինթեզի ընթացքում թիրեոգլոբուլինի քիչ քանակ հայնվում է արյան մեջ, և որոշ դեպքերում օրգանիզմը սկսում է արտադրել հակամարմիններ թիրեոգլոբուլինի նկատմամբ (А-ТГ)՝ առաջացնելով վահանաձև գեղձի բորբոքում: Վահանաձև գեղձի հորմոնների սինթեզի համար կարևոր է նաև թիրեոպերօքսիդազա ֆերմենտը: Այն մասնակցում է ակտիվ յոդի առաջացմանը, առանց որի անհնար է T3 և T4 հորմոնների բիոքիմիական սինթեզը: Արյան մեջ այս ֆերմենտի նկատմամբ հակամարմինների (А-ТПО) առաջացումը բերում է վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարումների :
-Հակամարմինները վահանաձև գեղձի վրա կարող են ազդել 2 մեխանիզմով` առաջացնելով ՀԻՊՈ- կամ ՀԻՊԵՐթիրեոզ:
-Այս հակամարմինները հայտնաբերվում են 40-70 % քրոնիկ թիրեոիդիտով հիվանդների մոտ, 40 % դիֆուզ թունավոր խպիպով (զոբ) հիվանդների մոտ և 70 % հիպոթիրեոզով հիվանդների մոտ:
-А-ТГ և А-ТПО քիչ քանակությամբ երբեմն հանդիպում են նաև առողջ մարդկանց, մասնավորապես տարեց կանանց մոտ:
-Կարևոր է հակամարմինների որոշումը հղիության սկզբնական շրջանում և ծննդաբերելուց մի քանի շաբաթ առաջ, քանի որ նրանք կարող են մորից անցնել պտղին՝ ազդելով երեխայի վահանաձև գեղձի զարգացման վրա:
-Արյան մեջ հակամարմինների որոշումը կարևոր է վահանաձև գեղձի ֆունկցիոնալ խանգարման սկզբնաղբյուրը պարզելու և համապատասխան բուժում նշանակելու համար:

https://www.facebook.com/biomed.am