Մեր մասին

«Բիոմեդ» ախտորոշման լաբորատորիան հիմնադրվել է 2009 թվականին։

2025թ դրությամբ Երևանում և մարզերում «Բիոմեդ» ախտորոշման լաբորատորիան ունի 10 մասնաճյուղ։

Լաբորատորիայում աշխատում են որակավորում ստացած ինչպես փորձառու, այնպես էլ երիատասարդ լաբորատոր բժիշկներ: Հետազոտություններն իրականացվում են ոլորտում լավագույն, համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ամենավերջին սարքավորումներով, ինչպիսիք են՝ Cobas e 411, Cobas c 311, (Roche, Շվեյցարիա), XN-350, XS 500i (Sysmex, Ճապոնիա), Stago STA Satellite Max (Stago, Ֆրանսիա), EXIAS e1 (Exias Medical, Ավստրիա), Rotor Gene Q, Bio-Rad cfx96 (Qiagen, Գերմանիա): Ուլտրաձայինային հետազոտությունն իրականացվում է Toshiba Aplio-500 և Sonoscape E2 սարքավորումներով:

  • Որակի հսկողությունն իրականացվում է բազմաթիվ մակարդակներում՝ կիրառելով որակի վերահսկման թե՛ արտաքին և թե՛ ներքին մեխանիզմները:

  • Լաբորատորիան համագործակցում է Եվրոպական արտաքին որակի գնահատման ընկերության (ESfEQA) հետ։ Եվրոպական արտաքին որակի գնահատման ընկերությունը (ESfEQA) Գերմանիայում գործող կազմակերպություն է, որը բժշկական լաբորատորիաների համար ապահովում է արտաքին որակի գնահատման (EQA) ծրագրեր։

  • Մենք մշտապես հետևում ենք ոլորտի զարգացումներին միջազգային մակարդակում, մասնակցում տարբեր մասնագիտական կոնֆերանսների, կիրառում նոր տեխնոլոգիաներ ու մասնագիտական հմտություններ հետազոտություններն ավելի որակյալ դարձնելու համար:

Pictures

Image 1
Image 2
Image 3
Image 4
Image 5
Image 6
Image 7
Image 8

Մեր Բժիշկները

View all

Հաճախ տրվող հարցեր

Թափուր աշխատատեղեր

Branches
Not found