Կանչ տուն
Կանչ տուն ծառայություն
Բիոմեդ ախտորոշման լաբորատորիայում գործում է Կանչ տուն ծառայություն։
Գրանցում զանգով
Եթե ցանկանում եք պատվիրել նմուշառման ծառայություն Ձեր տանը կամ աշխատավայրում, պարզապես զանգահարեք մեզ։ Մեր օպերատորը արագ կգրանցի Ձեր տվյալները և կփոխանցի մասնագետներին։

Ե՞րբ ենք մոտենում
Տնայցի պատվերի հաստատումից հետո բուժքույրը նախապես գրանցված ժամին մոտենում է Ձեր նշած հասցեով և տնային պայմաններում իրականացնում նմուշառումը։
Ե՞րբ և ինչպե՞ս են փոխանցվում հետազոտության արդյունքները
Նմուշառումն իրականացնելուց հետո բուժքույրը տրամադրում է հատուկ թերթիկ, որի վրա նշված են հետազոտությունների անվանումները և պատրաստ լինելու ժամը։ Պատասխաններն ուղարկում ենք էլեկտրոնային հասցեով կամ այլ Ձեզ հարմար թվային տարբերակով։
