Հոմոցիստեին

ԱՐՅԱՆ ՄԱԿԱՐԴԵԼԻՈՒԹՅՈՒՆ

🧬 Հոմոցիստեին

Սրտանոթային, նյութափոխանակային և հղիության բարդությունների ռիսկերի գնահատում

Հոմոցիստեինը ծծումբ պարունակող ամինաթթու է, որը առաջանում է մեթիոնինի նյութափոխանակության արդյունքում։ Սովորաբար այն առկա է արյան մեջ շատ փոքր քանակությամբ։ Սակայն երբ օրգանիզմում կա B խմբի վիտամինների (B6, B12, ֆոլաթթու) պակաս, ինչպես նաև նյութափոխանակության կամ գենետիկ խանգարումներ, հոմոցիստեինի մակարդակը կարող է բարձրանալ։

🔍 Ինչու՞ է կարևոր հոմոցիստեինի մակարդակի վերահսկումը

📌 Բարձր հոմոցիստեինը կարող է բերել՝

  • -Աթերոսկլերոզի և թրոմբների առաջացման
  • -Ինֆարկտի կամ ինսուլտի՝ նույնիսկ առանց արտահայտված ռիսկի գործոնների
  • -Հիշողության խանգարումների, Ալցհեյմերի հիվանդության
  • -Ոսկրերի խտության նվազման, օստեոպորոզի
  • -Նյութափոխանակային գենետիկ հիվանդությունների՝ օրինակ՝ հոմոցիստեինուրիայի

👶 Հոմոցիստեինը հղիության ժամանակ

Հոմոցիստեինի մակարդակի վերահսկումը հատկապես կարևոր է հղիության ժամանակ։

📌 Բարձր հոմոցիստեինը կարող է առաջացնել՝

  • -Պլացենտայի անբավարար զարգացում
  • -Թթվածնային անբավարարություն պտղի մոտ
  • -Վաղաժամ ծննդաբերություն
  • -Նյարդախողովակային արատներ՝ հատկապես ֆոլաթթվի պակասի դեպքում
  • -Վիժում, էկլամպսիա, այլ բարդություններ

🧪 Ինչպես է կատարվում հետազոտությունը

  • -Կենսանմուշը՝ երակային արյուն
  • -Մեթոդը՝ իմունոքիմիական
  • -Պատրաստ լինելու ժամկետը՝ մինչև 3 աշխատանքային օր

📋 Ինչպես պատրաստվել հետազոտությանը

  • -8 ժամ չուտել, կարելի է միայն մաքուր, գազազերծ ջուր
  • -1 օր առաջ բացառել ճարպային սնունդ
  • -8 ժամ առաջ չօգտագործել սուրճ, թեյ կամ էներգետիկ խմիչքներ
  • -30 րոպե առաջ չծխել
  • -Երեխաներին՝
  • -Մինչև 1 տարեկան – չկերակրել 30–40 րոպե
  • -1-ից 5 տարեկան – չուտել 2–3 ժամ

🩺 Երբ է անհրաժեշտ հետազոտվել

  • -Հղիության պլանավորման կամ սկզբնական փուլում
  • -B խմբի վիտամինների պակասի կասկածի դեպքում
  • -Եթե ընտանիքում եղել են սրտանոթային հիվանդություններ, ինսուլտ, ինֆարկտ
  • -Եթե տեղի է ունեցել ինսուլտ/ինֆարկտ՝ առանց ակնհայտ պատճառների
  • -Երեխաներին՝ հոմոցիստեինուրիայի կասկածի դեպքում
  • -Օստեոպորոզի կամ ոսկրային խնդիրների առկայության դեպքում
10000 AMD